TG Telegram Group & Channel
Պատմական Հետքերով | United States America (US)
Create: Update:

Չգիտեմ՝ ով ինչպես է մտածում, բայց ես կխոսեմ իմ արժեհամակարգով ու ներքին համոզմունքով։
Այն, որ ես անկուսակցական եմ՝ գաղտնիք չէ։ Բայց եթե նույնիսկ որևէ փուլում սատարած լինեի ներկայիս իշխանություններին, հենց այն պահից, երբ երկրի ղեկավարը դուրս եկավ կաթողիկոսի դեմ, ես կհրաժարվեի այդ աջակցությունից։Որովհետև կան սահմաններ, որոնք անցնել չի կարելի։
Ես հստակ գիտեմ՝ հավատքը մարդու ներսում է։ Չեմ համակրում բոլոր հոգևորականներին, չեմ հավատում՝ թե նրանցից յուրաքանչյուրն է սրբության մարմնացում։ Բայց մի բան հաստատ է՝ երբ խոսքը գնում է Եկեղեցու մասին, ես միշտ նրա կողքին եմ։Այո, նաև այն ժամանակ, երբ կաթողիկոսը ինձ համար իդեալական առաջնորդ չէ։
Ես բազմիցս լսել եմ քննադատություններ կաթողիկոսի հասցեին։ Բայց հնչում է մի պարզ հարց՝ ինչո՞ւ հենց հիմա բարձրաձայնվեց այս ամենը։ Ինչո՞ւ հենց հիմա է սկսվում այս բացահայտ արշավը։
Ես կաթողիկոսի երկրպագուն չեմ։ Բայց ես հայ եմ։Եվ որպես հայ, երբ ինձ հարցնում են՝ երկիրդ, թե՞ հավատքդ, ես հիշում եմ մեր նախնիներին, ովքեր նահատակվեցին՝ մերժելով դավանափոխ լինելը։
Եվ ես էլ եմ ընտրում հավատքս։
Սա այլևս քաղաքական հարց չէ։ Սա ինքնության հարց է։Եվ եթե պետությունը փորձում է բաժանել հավատքն ու ժողովրդին, ուրեմն պետությունն է սխալ ճանապարհին։

Սիրելի հայրենակիցներ,երբ հավատքը սկսում են քաղաքականացնել, ազգը սկսում է թուլանալ։
Մի թողեք, որ հարվածեն այնտեղ, որտեղ մենք պիտի ամենաամուրն լինենք՝ մեր հոգում։Ցանկացած իշխանություն անցողիկ է։ Բայց հավատքը, լեզուն, մշակույթը՝ դրանք են մեր ազգի հիմքը։Եկեք չթողնենք, որ քաղաքական շահը խաթարի մեր հոգևոր կայունությունը։ Այս օրերին շատ բան կլսենք, շատ բան կտեսնենք։ Բայց եկեք մնանք մաքուր՝ մեր խղճի առաջ։

Ադմին 🇦🇲

Forwarded from ֍🇦🇲Հայն ու Հայաստանը🇦🇲֍

13💯4👎2👍1

>>Click here to continue<<

Պատմական Հետքերով

Share with your best friend
VIEW MORE

United States America Popular Telegram Group (US)